Արտաքին 5 տարի առաջ - 00:00 11-06-2021

Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցները կվերաբերեն 71 մարդու և 7 կազմակերպության․ Bloomberg

ԵՄ-ի Բելառուսի դեմ նոր պատժամիջոցները կվերաբերեն 71 մարդու և 7 կազմակերպության: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Ըստ թերթի՝ սահմանափակումները տարածվելու են դատավորների և դատախազների վրա, որոնք դատավճիռ են կայացրել ցուցարարների դեմ, ինչպես նաև խորհրդարանի, կառավարության և իրավապահ մարմինների այն անդամների վրա, որոնք աջակցել են ռեժիմին: Բացի այդ, պատժամիջոցները տարածվելու են տնտեսական տարբեր ոլորտների արտահանող ընկերությունների վրա: Եվրամիությունը կարգելի «սև ցուցակում» հայտնված անձանց մուտքը և կսառեցնի նրանց ակտիվները:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր էր ստորագրել, որով նախկինում Վաշինգտոնը մեկ տարով երկարաձգել էր Բելառուսի իշխանությունների դեմ: Որոշումը կայացվել է Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից