Ներքին 5 տարի առաջ - 22:15 09-06-2021

Նոր Նորքում տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի հանդիպումը քաղաքացիների հետ

Նոր Նորք համայնքում տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի հանդիպումը քաղաքացիների հետ։ Մայրաքաղաքում սա առաջին խոշոր միջոցառումն է սկսված քարոզարշավի շրջանակներում:

«Դուք համարո՞ւմ եք, որ այսօր Հայաստանն անվտանգ է, ՀՀ սահմանները պաշտպանված են, ձեր կյանքը լավացել է, ձեր եկամուտներն աճել են, երկրում կա համերաշխություն։ Մենք բոլոր հարցերի վերաբերյալ ունենք «ոչ» պատասխանը։ Ո՞վ է այս ամեն ինչի համար պատասխանատու»,- այս մասին հանրահավաքին հայտարարել է դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հանրահավաքի մասնակիցներն արձագանքեցին՝ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ պետք է անենք մենք՝ կառուցելու անվտանգ, պաշտպանված երկիր, ձեր կյանքի որակը բարելավելու համար, ինչ պետք է անենք երկրում համերաշխություն և սեր հաստատելու համար․ պետք է հեռացնենք այս իշխանությանը և հեռացնենք այդ մարդուն»,- հավելեց Ռոբերտ Քոչարյանը։

Ավելի վաղ դաշինքի ներկայացուցիչները` դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այցելել էին Սյունիքի և Վայոց ձորի մարզեր: Ընտրողների հետ հանդիպումների ընթացքում դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է բնակչությանը հետաքրքրող բազմաթիվ հարցերի` կապված անվտանգության, տնտեսության և երկրում տիրող իրավիճակի հետ:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան