Սալվադորն առաջին երկիրն է, որը բիթքոինը դարձնում է պաշտոնական վճարման միջոց
copy image url

Սալվադորն առաջին երկիրն է, որը բիթքոինը դարձնում է պաշտոնական վճարման միջոց

Արտաքին 3 տարի առաջ - 16:08 09-06-2021

Սալվադորի խորհրդարանն օրենք է ընդունել, համաձայն որի՝ բիթքոին կրիպտոարժույթը երկրում դառնում է վճարման պաշտոնական միջոց: Հանրապետության նախագահ Նայիբ Բուկելեն խոստացել է, որ առաջիկայում կստորագրի փաստաթուղթը: Անհրաժեշտ ենթակառուցվածքը պետք է ստեղծվի 3 ամսվա ընթացքում:

Երկրի բնակիչները կկարողանան ստեղծել պաշտոնական կրիպտոդրամապանակ և ամերիկյան դոլարի հետ մեկտեղ օգտագործել բիթքոինները գնումների համար վճարումներ կատարելիս, ինչպես նաև ավտոմատ կերպով և ակնթարթորեն փոխանակել կրիպտոարժույթը դոլարով:

Ամենից շատ դիտված