Արտաքին 5 տարի առաջ - 12:35 08-06-2021

Հնդկաստանը ստուգելու է COVID-հիվանդանոցում թթվածնի անջատմամբ «վարժությունների» վերաբերյալ տեսանյութը

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի իշխանությունները հետաքննություն են սկսել համացանցում հայտնված տեսանյութի վերաբերյալ, որտեղ Ագրայի խոշոր մասնավոր հիվանդանոցի սեփականատեր Առինջայ Ջայնն ասում է, որ ապրիլի 26-ին հիվանդանոցում անցկացվել է ուսումնամարզական վարժություն՝ դիտավորյալ անջատելով բոլոր հիվանդների թթվածնի մատակարարումը:

Հետաքննությունն իրականացնելու են նահանգի առողջապահության նախարարության պաշտոնյաները, հայտնում է Times of India-ն: Փորձի զոհ կարող էին դառնալ 22 հիվանդներ, սակայն այս տվյալները դեռևս չեն հաստատվել:

Տեսանյութում Ջայնը պատմում է, որ ապրիլի վերջին հիվանդանոցում թթվածնի պաշարների հետ կապված ծայրահեղ իրավիճակ էր ստեղծվել: Բժիշկները հիվանդների ընտանիքներին խնդրել են հնարավորության դեպքում նրանց տուն տանել, որպեսզի ամենածանր հիվանդները կարողանան թթվածին ստանալ: Հարազատները, սակայն, չեն լսել բժիշկների հորդորները: Այդ ժամանակ Ջայնը որոշել է ապրիլի 26-ի առավոտյան «վարժանքներ» անցկացնել, և հիվանդանոցում 5 րոպեով անջատել են հիվանդներին թթվածնի մատակարարումը:

Դրանից հետո 22 մարդ սկսել է կապտել ու խեղդվել, և բժիշկները հասկացել են, որ հենց նրանք չեն կարող ապրել առանց թթվածնի մատակարարման: Այնուհետև թթվածնի կարիք ունեցող մյուս հիվանդների հարազատներին հորդորել են թթվածնի բալոններ գնել սեփական միջոցներով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից