Ներքին 5 տարի առաջ - 14:10 06-06-2021

Գարեգին Բ կաթողիկոսը պատարագ է մատուցել Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում

Ամենայն Հայոց կաթողիկոսը արդեն երեք օր է Սուրբ պատարագ է մատուցում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Մայր տաճարում։

Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը, այսօր՝ հունիսի 6-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ մատուցած Սուրբ պատարագին։

Պատարագին մասնակցել են Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, Գործադիր և Օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, Անվտանգության խորհրդի անդամներ։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է