Ներքին 1 տարի առաջ - 13:40 02-07-2025

Մայր Տաճարում Սուրբ Պատարագ է մատուցել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը

Հուլիսի 1-ին Միածնաէջ Մայր Տաճարում հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության, նեղյալների մխիթարության համար Սուրբ և Անմահ Սուրբ Պատարագ մատուցեց Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։

Իր քարոզում Սրբազան Հայրը, հիշեցնելով սուրբգրային «Որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում» (Ծննդոց 16․8) հարցադրումը, ընդգծեց, որ այն ուղղված է յուրաքանչյուրին և ողջ մարդկությանը։ Գրիգոր Սրբազանն ընդգծեց, որ այդ հարցի պատասխանը գտնելու համար պետք է քայլել դեպի Հիսուս Քրիստոս, որպեսզի ճանաչելով աստվածային ճշմարտությունը՝ զղջումով ու ապաշխարությամբ վերագտնեք մեր իրական կոչումն ու առաքելությունը։

Պատարագիչ Սրբազանը նկատեց, որ հնչեցված հարցն արդիական է նաև այսօր, մանավանդ մեր երկրի համար այս փոթորկալի օրերին։

«Յուրաքաչյուր հայ, եթե ծանոթ է իր երկրի ու Եկեղեցու պատմությանը, վստահ կարող է ասել, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում։ Իսկ այն անձը, ով ընդամենն այդ պատմությունից պատառիկներ գիտի, ապագա չունի, որովհետև անցյալն իմանալով է, որ պիտի կառուցես ապագան, անցյալների սխալները տեսնելով է, որ պիտի փոխես ներկան և ապագայում սխալներ չգործես։ Իսկ ու՞ր ենք մենք այսօր։ Ազգովի կարծես այն իրավիճակի մեջ ենք, որ չգիտենք՝ որտեղի՞ց եկանք, ինչպե՞ս հայտնվեցինք այս օրհնաբեր հողի վրա և ու՞ր ենք գնում», – ասաց Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը՝ հորդորելով ներկաներին առաջնորդվելու ազգային ինքնության գիտակցությամբ լուսավորված ճանապարհով։

Այնուհետև Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալները մասնավոր աղոթք բարձրացրեցին ապօրինաբար ազատազրկված Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների, ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի, բոլոր նեղյալների ու գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ և բարօր կյանքի համար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա