Կիպրոսի Լիմասսոլ քաղաքում հունիսի 4-ից 6-ն ընթացող WKF KARATE1 YOUTH LEAGUE - LIMASSOL 2021 պաշտոնական մրցաշարում Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականի մարզիկ Գոռ Քարամյանը գրավել է 3-րդ տեղը։
Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան։
《Մրցաշարը շարունակվում է, սպասում ենք հաջորդ մեդալներին》,- նշված է հաղորդագրության մեջ։