Ներքին 5 տարի առաջ - 13:14 05-06-2021

Վերադառնում եմ Երևան՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու. Էկոնոմիկայի նախարար

Ամփոփելով միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում այս երկու օրերի հանդիպում-քննարկումներս՝ անդրադառնամ դրանցից մի քանիսին։ Այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

«Երեկ մասնակցել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած լիագումար նիստին, որի ընթացքում նախագահը ներկայացրեց ՌԴ գործարար օրակարգի առաջնահերթությունները։

Սա մեզ կօգնի ճիշտ ուղիներ ընտրել Ռուսաստանի հետ գործարար հարաբերություններն էլ ավելի ամրացնելու եւ խորացնելու գործում։

Հանդիպել եմ Չիլիի ԱԳ նախարարի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Ռոդրիգո Յանյես Բենիտիսին։ Քննարկել ենք երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության նոր ուղիները եւ հնարավորությունները։

Չիլիական կողմը հետաքրքրվածություն հայտնեց Հայաստանը դիտարկել որպես հարթակ՝ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու համար։

«Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկիի հետ հանդիպումս բավականին արդյունավետ էր։ Քննարկել ենք Փոթի-Կովկաս նավահանգիստներով լաստինավային կանոնավոր բեռնափոխադրումների ակտիվացման հնարավորությունները եւ նախանշել դրա վերագործարկմանն ուղղված քայլերը։

Այսօր ֆորումի վերջին օրն է։

Վերադառնում եմ Երեւան՝ ձեռք բերված նոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա