Ուղիղ եթեր
Սպորտ 5 տարի առաջ - 22:56 04-06-2021

Նարեկ Աբգարյանը օգոստոսին կանցկացնի հերթական մենամարտը

Թեթևագույն քաշային կարգում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն իր հերթական մենամարտը կանցկացնի օգոստոսին: Այս մասին հայտնում է Punch Boxing ընկերության ֆեյսբուքյան էջը:

Հաղորդվում է, որ նախնական պայմանավորվածությամբ Աբգարյանի մենամարտը տեղի կունենա Դուբայում, մրցակիցը կլինի անգլիացի Ջո Հեմը:

Կայանալիք մենամարտի մասին մանրամասները կհաղորդվի շուտով: