copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:45 04-06-2021

Բացահայտվել է Մոսկվայի հարավ-արևելքում ավտոմեքենայի մեջ գնդակահարված՝ Վրաստանի քաղաքացու սպանությունը

Ոստիկանության աշխատակիցները բացահայտել են Վրաստանի քաղաքացու սպանությունը, որի դիակը մեքենայի մեջ հայտնաբերվել էր հրազենային վիրավորումով՝ ապրիլի վերջին:

Ապրիլի 26-ի առավոտյան Կուրյանովսկայա գետափին գտնվող Citroen մակնիշի ավտոմեքենայի ուղևորախցում հայտնաբերվել էր 34-ամյա տղամարդու դի: Փորձաքննությունը ցույց էր տվել, որ նա գիշերը մահացել է հրազենային երկու վնասվածքներից:

Դոնի Ռոստովում չորեքշաբթի երեկոյան հետաքննության ընթացքում կասկածյալը բերման է ենթարկվել: Պարզվել է, որ նա Օրյոլի 30-ամյա բնակիչ է, ով որպես վարորդ աշխատում էր Մոսկվայում: Վարկածներից մեկի համաձայն՝ տղամարդկանց միջև կարող էր վիճաբանություն բռնկված լինել: