Ներքին 5 տարի առաջ - 21:25 03-06-2021

Ժամանակավորապես կդադարեցվեն «Շիրակ» օդանավակայանի աշխատանքները

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում սույն թվականի հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես, իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը։

Նշվում է, որ օդանավակայանի վազքուղին վերջին անգամ կապիտալ նորոգվել էր 2007-ին: Շինարարական աշխատանքների ընթացքում ժամանակավորապես կդադարեցվեն օդանավակայանի աշխատանքները, որի մասին, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջների համաձայն, նախապես տեղեկացվել է համապատասխան ավիացիոն մարմիններին:

«Մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որպեսզի օդանավակայանը ծառայի նաև ռազմական օդանավերի համար, ցանկանում ենք նշել, որ օդանավակայանի աերոդրոմը համարվել և շարունակում է համարվել համատեղ բազավորման աերոդրոմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի և ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ինքնաթիռների և ուղղաթիռների համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից