Արտաքին 5 տարի առաջ - 16:35 03-06-2021

Եղիսաբեթ II-ը Բայդենին հրավիրել է Վինձորի ամրոց

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և նրա տիկնոջը՝ Ջիլին, հրավիրել է Վինձորի ամրոց: Այս մասին հայտարարել է Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը:

Միապետի և քաղաքական գործչի հանդիպումը տեղի կունենա հաջորդ կիրակի՝ հունիսի 13-ին, ԱՄՆ առաջնորդի՝ G7-ի գագաթնաժողովի շրջանակներում Բրիտանիա այցի ժամանակ: Դա կլինի Բայդենի առաջին արտասահմանյան ուղևորությունը անցած տարվա նոյեմբերին ընտրություններում իր հաղթանակից հետո:

Որպես ԱՄՆ նախագահ՝ իր առաջին եվրոպական շրջագայության ընթացքում Ջո Բայդենը հունիսի 11-14-ը կայցելի Բելգիա և Մեծ Բրիտանիա: Նա նաև կմասնակցի G7-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովներին:

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան