Ներքին 5 տարի առաջ - 22:25 01-06-2021

Երևանում բացվեց 32-րդ Օլիմպիական խաղերի հետհաշվարկն ազդարարող ժամացույցը

Հյուսիսային պողոտայի սկզբնամասում բացվեց Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերի հետհաշվարկն ազդարարող ժամացույցը:

Ժամացույցի հետհաշվարկն ազդարարեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 51 օր:

«Մեր երկրին այս օրերին հաղթանակներ են պետք, և այդ հաղթանակները կբերի նաև մեր օլիմպիական թիմը»,- ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նրա խոսքերով` հետագայում կներկայացվի նաև օլիմպիական թիմի մարզական և պաշտոնական հագուստը:

Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար նվաճել է 9 ուղեգիր` ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան