Ներքին 5 տարի առաջ - 12:41 31-05-2021

Նյութեր են հրապարակվում ուղղված «Հայաստան» դաշինքի վարկաբեկմանը․ Ա․ Վարդևանյան

Ինչպես զգուշացնում էինք` սկսվեցին անհասկանալի ծագման և իշխանական լրատվամիջոցներով որոշակի նյութերի հրապարակում ուղղված «Հայաստան» դաշինքի վարկաբեկմանը: Այս մասին ասել է տարածել «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Նրա տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Ավելին` ստացվում են նաև տեղեկություններ, որ նույնիսկ որոշ անձինք ներկայանալով իբր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ` գումարային առաջարկներ են անում:

Մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում եմ, որ նմանատիպ որևէ երևույթ կամ արարք առնչություն չունի «Հայաստան» դաշինքի հետ։ Վստահեցնում եմ՝ խիստ հետևողական ենք լինելու, որ սադրիչները և իրենց կազմակերպիչները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Այս ամենով փորձ է արվում ստեղծել շինծու, կեղծ հիմքեր «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբների օրինական գործունեությունը խոչընդոտելու համար: Վերահաստատում եմ նախորդ վստահեցումս, որ նմանատիպ ցանկացած փորձին հաջորդելու են իրավական կոշտ մեխանիզմների գործադրում:

Հրավիրում ենք միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ