Արտաքին 5 տարի առաջ - 16:49 28-05-2021

Միացյալ Նահանգները հետաքննում է Ուկրաինայի դերակատարությունն ամերիկյան ընտրություններում

ԱՄՆ դատախազությունը հետաքննում է ուկրաինացի պաշտոնյաների հնարավոր միջամտությունը 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Այդ մասին հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների: Ըստ աղբյուրների՝ Բրուքլինի դատախազությունը կասկածել է ուկրաինացի մի քանի նախկին ու ներկա պաշտոնյաների,որոնք համագործակցելով ԱՄՆ այն ժամանակվա գործող առաջնորդ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի հետ: Հետաքննության համաձայն՝ ուկրաինացի պաշտոնյաները կարող էին վարկաբեկող տեղեկություններ տարածել ընտրություններում Թրամփի մրցակցի՝ Ջո Բայդենի մասին, որը, ի միջի այլոց, համարվում է ժողովրդավարության դեմ կոռուպցիայի մեղադրանքներ: Մասնավորապես, Բրուքլինի դատախազությունն ուշադրություն է հրավիրում Ջուլիանիի՝ 2019 թվականի վերջին Եվրոպա կատարած ուղևորության վրա: Ըստ աղբյուրների՝ Թրամփի փաստաբանը հանդիպել է ուկրաինացի մի շարք պաշտոնյաների, այդ թվում նաև Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչի հետ, որն, ի դեպ, «գտնվում է հետաքննության կիզակետում»:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի