Արտաքին 4 տարի առաջ - 22:40 08-06-2021

Միացյալ Նահանգները սահմանների դեմարկացիայի հարցում պատրաստ է տեխնիկական օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին ․ Ֆիլիպ Ռիկեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները սահմանների դեմարկացիայի հարցում պատրաստ է անհրաժեշտ տեխնիկական օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին ։ Այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պարտականությունները կատարող Ֆիլիպ Ռիկերը։

Նա նաև ասել է, որ սահմանների դեմարկացիան չափազանց կարևոր է և այն օգուտ կբերի բոլորին․ «Այդ պրոցեսի գործարկման համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և մենք բոլորս պետք է անհանգստացած լինենք իրավիճակի սրման հնարավորությամբ։ Կոչ ենք անում կողմերին հարցը լուծել որքան հնարավոր է արագ և վերադառնալ սուբստանտիվ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան