Մամուլ 5 տարի առաջ - 08:30 27-05-2021

Ծառուկյանը ստիպված է եղել գիշերը վերանայել ցուցակը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսև սպասվում էր՝ ընտրացուցակները հանրությանը բազում անակնկալներ բերեցին։ ԲՀԿ-ում, օրինակ, անակնկալի էին եկել նախորդ գիշերը, երբ ԲՀԿ ղեկավարը ԿԸՀ ներկայացնելուց առաջ իր կազմած ցուցակի մասին տեղեկացրել էր թիմակիցներին։ Առաջին անակնկալը ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին ցուցակում չընդգրկելու փաստն էր, ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանի չընդգրկվելու մասին էր հայտնի դարձել։ Էնֆիաջյանի մասով ասացին, որ նա իշխանության հետ «խաղեր է տվել», ինչը դուր չի եկել առաջնորդին։ Ցուցակում չի ընդգրկվել նաև նախկին նախարար Արթուր Գրիգորյանը։

Իսկ ձայն բերող, ոչ քաղաքական դեմքերին Ծառուկյանը գրել էր 40-րդ համարից հետո։ Տեղեկանալով այդ մասին՝ նրանք հասկացրել են, որ չեն պատրաստվում ուրիշների համար գլուխները ցավի տակ դնել, ընտրություններին ակտիվ լինել, որ ԱԺ գնան ուրիշները։ Ծառուկյանը ստիպված է եղել գիշերը վերանայել ցուցակը՝ որոշ խմբագրումներ է արել։

Արդյունքում էջմիածինցի Հրանտ Դավթյանը հայտնվել է 10-րդ տեղում, որը Ծառուկյանը հատկացրել էր Արսեն Թորոսյանի մտերիմ Նարեկ Վանեսյանին։ Մեզ պատմեցին, որ թիմը շեֆի առաջ է դրել Դոգի լայվը Վանեսյանի մասին, ինչից հետո նա ընկրկել է։ Չորրորդ հորիզոնական է բարձրացել Դավիթ Սիմոնյանը՝ սյունեցի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի որդին։ Տիգրան Ներսիսյանի հորիզոնականն էլ են բարելավել․ նա 13-րդն է։

Անակնկալների շարքից է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի փեսայի հայտնությունը 11-րդ տեղում։ ԲՀԿ-ի 20-րդ համարը Գրիշա Վիրաբյանի կինն է՝ Հասմիկ Վիրաբյանը, ով Գյումրիում է համակարգում նախընտրական աշխատանքները, իսկ Գրիշան՝ Արտաշատում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում