Սպորտ 5 տարի առաջ - 12:45 25-05-2021

Տոկիոյի օլիմպիական խաղերի համար անհրաժեշտ էներգիան ամբողջովին վերականգնվող կլինի

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտարարել է, որ մրցումների համալիրների շահագործման համար անհրաժեշտ էներգիան ամբողջովին վերականգնվող կլինի: Դրա մի մասը նախատեսվում է արտադրել Ֆուկուսիմա վարչատարածքում, որն առավելապես տուժել էր 2011 թ. տեղի ունեցած ավերիչ ցունամիից և երկրաշարժից:

«Կանաչ» էներգիա առաջացնելու միջոցներից մեկը փայտային կենսազանգվածի վերամշակումն է: Արևային էներգիան կմատակարարվի Թամակավա, Նարահա և Օկումա բնակավայրերում տեղակայված օլիմպիական մարզահամալիրներին:

Այս նախաձեռնությունը համապատասխանում է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ծրագրերին՝ պատմության մեջ առաջին անգամ անցկացնել առանց ածխածնային արտանետումների խաղեր:

Պահանջը պարտադիր կդառնա քառամյակը մեկ անցկացվող հետագա օլիմպիական խաղերի կազմակերպիչների համար՝ սկսած 2030 թվականից:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին