Արտաքին 5 տարի առաջ - 19:29 24-05-2021

ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը երկարաձգել են մշտադիտարկման համաձայնագիրը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) և Իրանը երկարաձգել են երկրի միջուկային օբյեկտներում դիտարկման վերաբերյալ համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:

Նախորդ պայմանագրի ժամկետը լրացել էր մայիսի 23-ին: Գրոսին ասել է, որ երկար խորհրդակցություններ է անցկացրել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ: Արդյունքում կողմերին հաջողվել է համաձայնության գալ մի շարք հարցերի շուրջ:

«Մենք նախ պայմանավորվեցինք, որ Թեհրանի տարբեր օբյեկտներից տեխնիկական միջոցներով հավաքված տեղեկատվությունը կպահպանվի և կշարունակվի մնալ գործակալության հսկողության տակ: ․․․․Ստուգման և մոնիտորինգի աշխատանքը, որի շուրջ մենք պայմանավորվել էինք, կշարունակվի իր նախորդ ձևով ևս մեկ ամիս և կավարտվի 2021 թվականի հունիսի 24-ին», - ասել է Գրոսին ՄԱԳԱՏԷ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսին:

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել էր, որ Թեհրանը Նաթանզ քաղաքի միջուկային կայանում սկսել է ուրանի հարստացումը 60%-ով: Իրանի նախագահ Հասան Ռոհանին շեշտել է, որ հարստացումը կիրականացվի խաղաղ նպատակներով և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից