Ներքին 5 տարի առաջ - 12:10 24-05-2021

Անհրաժեշտ է առաջին հերթին պետք է ապահովել ժողովրդի անվտանգությունը․ Գ․ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորք վարչական շրջանի համակիրների հետ:

Նա հանդիպման մասին տեսանյութ է հրապարկել ֆեյսբուքյան իր էջում և գրել․ «Քննարկվել են երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և անվտանգային խնդիրները, դրանց լուծման տարբերակները, որոնք ներառված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում»։

«Մենք կազմել ենք մեր ծրագիրը։ Այսինքն սա այն ծրագիրն է, որը այսօր անհրաժեշտ է ժողովրդին, երկրին, պետությանը, տնտեսությանը, որը լիարժեք տիրապետում ենք, շփվում ենք, տեսնում ենք ամեն օր, խնդիրները, պրոբլեմները և դրանց լուծումները, ամենակարևորագույն խնդիրները։

Անձամբ, որ ես նայելով, հետևելով, և ոչ թե միայն գեղեցիկ խոսքեր են գրած, այլ լիարժեք այսօր ցանկացած ընտանիքի, ցանկացած ոլորտի ինչ է անհրաժեշտ։ Այսօր անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել պետության, ժողովրդի անվտանգությունը և նոր դրանից հետո, ասենք թե, տնտեսական, սոցիալական խնդիրներ կարգավորել, ներդրումներ լինեն, աշխատատեղեր լինեն»,-իր ելույթում նշում է Գագիկ Ծառուկյանը։

Նա նաև կիսվել է Արցախ կատարած այցի տպավորություններով․ «Արցախում անվտանգությունն ապահովված է, ռուսական խաղաղապահ զորքերը բոլորը դիրքավորած, ձևավորած, զորքերը բերած, տեխնիկան բերած, որևիցե մի կրակոց չի կարող լինել ու ավելի գնալով հզորացնում են, ավելի զարգացնում են, էդ կապը մենք պետք է ավելի ամրապնդենք՝ հայ-ռուսական բարեկամությունը, որ սահմաններն են ապահով լինի, տնտեսական զարգացում էլ լինի»,-նշել է նա։

Գագիկ Ծառուկյանը խոսեց նաև վարկերի, «լոմբարդային համակարգի» մասին, վարկերի ներման մասին․ «Մենք ունենք 650 հազար ընտանիք, ունենք 2 միլիոն 200 հազար վարկառու։ Այսինքն ամեն ընտանիքից 3 հոգի վարկի տակ են։ Մինչև քայլ չկատարվի, ժողովրդին ներում չշնորհվի, որ մարդիկ կարողանան գոնե 2 միլիոն մարդ, մինչև 3 միլիոն դրամ ներում շանորհեն, որ էս մարդը կարողանա նոր կյանք սկսի, եղածը չկորցնի։ Մարդիկ կարողանան նորից թափ առնենք, նորից իրենց քայլերը, իրենց ծրագրերը, իրենց աշխատանքները ձևավորեն»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը