Ներքին 3 տարի առաջ - 21:54 02-09-2023

Ամեն գնով պետք է ապահովել Արցախի ներքին անվտանգությունը․ Տիգրան Աբրահամյան

Արցախին սատարելու համար պետք է հստակ հասկանալ, թե ինչ է կատարվում այսօր այնտեղ, հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Արցախի նախագահի հրաժարականի հարցը շատ վաղուց էր հասունացել, սակայն ակնհայտ է նաև, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ավելի նպատակահարմար ժամանակներն արդեն բաց են թողնվել․ այլ իրավիճակ կլիներ, եթե նա 44-օրյա պատերազմից հետո հեռանար։ Այժմ Արցախում քննարկվում է նոր նախագահի թեկնածության հարցը։

«Անկախ նրանից, թե ինչ կարծիքներ հնչեցին պետնախարարի պաշտոնում Արցախ ԱԽ արդեն նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանի նշանակման, առաջիկայում նրա թեկնածությունը նախագահի պաշտոնի համար ներկայացնելու վերաբերյալ, պետք է նշեմ, որ Շահրամանյանն այն քչերից է, ով ի սկզբանե պաշտոնի համար իրեն այս ու այն կողմ չի հրել, առհասարակ՝ պաշտոնակռիվն իր հետ անհամատեղելի է։ Հաշվի առնելով նրա սկզբունքային կերպարը՝ պետական կառավարման համակարգում և, որն այսօր շատ կարևոր է, ուժային համակարգում ունեցած փորձն ու հեղինակությունը, ինչպես նաև պետականամետ ու ազգային վարքագիծը, քաղաքական հիմնական ուժերի և դերակատարների միջև նախ՝ լուռ, ապա՝ քննարկումների արդյունքում քաղաքական կոնսենսուս է ձևավորվել»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Սամվել Շահրամանյանի թեկնածության շուրջ ձևավորված կոնսենսուսը, սակայն, ինչպես նշեց Աբրահամյանը, չի բացառում, որ այլ քաղաքական միավորներ այլ թեկնածու կունենան, սակայն փաստ է նաև, որ Շահրամանյանն ունի կամք, պայքարի եռանդ, և, որն ամենակարևորն է «մինչև վերջ կռվելու նպատակ ունի»։

Չնայած սրան, ըստ Աբրահամյանի, մեկ մարդը միայնակ չի կարող լուծել բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, անհրաժեշտ է ամբողջ հայ ժողովրդի աջակցությունը՝ Արցախից, Հայաստանից, Սփյուռքից։

Աբրահամյանը նշեց նաև, թե որոնք են այսօր ամենից կարևոր խնդիրներն Արցախում, որոնք պետք է լուծվեն․

«Արցախում իշխանության, հասարակության միջև ազնիվ, շիտակ երկխոսության ծավալումը․ արցախցին պետք է վստահ լինի, որ որքան էլ բարդ լինի, իրեն առաջնորդում է սկզբունքային մարդ, որը քայլում է շարքի առջևից։

Արցախը որևէ բանի չի հասնի, եթե երկրի ներսում չչեզոքացվի ներքին ցնցումների ռիսկը․ ամեն գնով, եթե անհրաժեշտ լինի՝ ամենակոշտ միջոցներով պետք է ապահովվի Արցախի ներքին անվտանգությունը։

Պաշտոնակռիվը տեղ չպիտի ունենա մեր իրականությունում՝ լինի Արցախում, թե Հայաստանում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ