Ներքին 5 տարի առաջ - 11:06 24-05-2021

Ներկայացվել է Իջևանի Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում գործարքների վիճակագրությունը

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների Իջևանի մասնաճյուղի մարտին գործարքների թիվը կազմել է 1.608, իսկ դիմած քաղաքացիների թիվը՝ 1.312, ապրիլին գործարքների թիվը կազմել է 1.379, դիմած քաղաքացիներինը՝ 1.143: Տվյալներն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Կհիշեք, որ այս տարվա մարտին Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ բացեցինք Իջևանում՝ Երևանյան 10 հասցեում, որտեղ այցելելով տավուշեցիները կարող են ստանալ իրենց անհրաժեշտ մեկ կամ մի քանի պետական մարմինների ծառայությունները։ Դրանք են՝ Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ծառայությունները։

Խոստումնալից վիճակագրություն ունենք այս առումով: Մասնավորապես մարտին գործարքների թիվը կազմել է 1.608, իսկ դիմած քաղաքացիների թիվը՝ 1.312, ապրիլին գործարքների թիվը կազմել է 1.379, դիմած քաղաքացիներինը՝ 1.143։ Այս վիճակագրության մեջ ուրախացնող է այն փաստը, որ գործարքների թիվը գերազանցում է դիմած քաղաքացիների թվին, ինչը նշանակում է, որ մի քանի պետական մարմինների ծառայություններից օգտվելու համար քաղաքացին ստիպված չի եղել այցելել տարբեր հասցեներում գտնվող կառույցներ։

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակներ կբացվեն բոլոր մարզերում»,- տեղեկացրել է նախարարը։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները

Ձեզ գուցե հետաքրքրի