Ավելին 5 տարի առաջ - 15:53 23-05-2021

Հնդկաստանում հեռացնում են «սև բորբոսով» վարակվածների աչքերը

Հնդկաստանում հազարավոր մարդիկ ձեռք են բերել մի հիվանդություն, որի պատճառով բժիշկները հիվանդների 60%-ի մոտ հեռացրել են մեկ կամ երկու աչքը: Այս մասին գրում է The Daily Star-ը:

Բժիշկները հիվանդների մոտ ախտորոշել են մուկորմիկոզ, ինչը հանգեցրել է աչքերի այտուցվածության և գլխացավերի:

«Եթե մենք չհանենք ամբողջ պարունակությունը, բոլոր հյուսվածքները, նյարդերն ու կոպերը կախտահարվեն, վարակը կարող է մտնել ուղեղ»,- ասել է բժիշկ Աքշայ Նաիրը:

Նա պարզաբանել է, որ այս դեպքում այլևս հնարավոր չէ փրկել հիվանդներին: Առաջին փուլերում վարակվածների մոտ առկա է գրիպ, դեմքի փոքր թմրություն, աչքերի այտուցվածություն, ուստի շատ հիվանդներ հետաձգում են այցելությունը համապատասխան մասնագետին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանի Ռաջաստան և Տելանգանա նահանգները հայտարարել են մուկորմիկոզի՝ սնկային հիվանդության համաճարակի մասին, որը հայտնի է որպես սև բորբոս: Համաճարակն հայտնաբերվել է Հնդկաստանի Գուջարաթ նահանգում, որտեղ մինչ այժմ գրանցվել է ավելի քան 100 դեպք:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր