Ուղիղ եթեր
Անորոշությունները շատ են, հնարավորությունները՝ քիչ. տնտեսական ճգնաժամի խնդիրներին անդրադարձել են մասնագետները
copy image url

Անորոշությունները շատ են, հնարավորությունները՝ քիչ. տնտեսական ճգնաժամի խնդիրներին անդրադարձել են մասնագետները

Խոսք 3 տարի առաջ - 18:25 22-05-2021

ՀՀ-ն տնտեսական անկումներ է ապրել հինգ տարի՝ անկախության հռչակման և հաջորդած երկու տարիներին: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 1991թ. 11.7%, 1992թ.՝ 41.8% և 1993թ.՝ 8.8% անկում։ Այնուհետև, միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքով՝ 2009թ. 14.1% անկում և անցած տարի՝ 2020թ.:

Ներկայիս իշխանության ներկայացուցիչները որպես անցած տարվա տնտեսական անկման հիմնական պատճառներ մատնանշում են կորոնավիրուսն ու ղարաբաղյան պատերազմը, չնայած, երբ հաստատվում էր 2020թ. պետական բյուջեն, ակնկալվում էր, որ այս տարի Հայաստանը կունենա 4.8% տնտեսական աճ։

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը հայտարարել էր, որ նման արհավիրքները չէին կարող իրենց բացասական ազդեցությունը չթողնել երկրի տնտեսության վրա։ Ընդ որում, եթե համավարակն ունեցավ գլոբալ բացասական հետևանք ու, բնականաբար, անդրադարձավ նաև հայաստանյան տնտեսությանը, ապա պատերազմն ուղղակի խորացրեց բացասական բոլոր միտումները։

Սիվիլնեթին տված հարցազրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ընդգծել էր, որ Հայաստանի տնտեսությունը ոչ միայն տուժել է համավարակից և պատերազմից, այլև անդառնալի փոխվել է։ Երկիրը կոնկրետ խոշոր տնտեսական նախագծեր է կորցրել, այդ թվում՝ Սոթքի ոսկու հանքը, որը մասնակիորեն անցել է Ադրբեջանին։ Այս թվում են մոտ երկու տասնյակ փոքր ՀԷԿ-եր Արցախում, որոնք սերտորեն ինտեգրված էին Հայաստանի էներգետիկ համակարգին։ Այս ամենն իշխանություններին ստիպում է վերանայել տնտեսական քաղաքականությունը։ Մասնագետը վստահ է, որ 2021 թ-ը երկրի համար ամենադժվարն է լինելու։ Պետք է ֆինանսավորման նոր աղբյուրներ գտնել։ Սրան գումարվում է անկայուն քաղաքական իրավիճակը Հայաստանում։ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ եթե մեզ մոտ գոնե 1% դրական ցուցանիշ լինի, դա արդեն լավ արդյունք կլինի։

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանի խոսքով էլ, իշխանությունները իրականությունը մեղմ են ներկայացնում։ Մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս նշել էր, որ տարին, իսկապես, բավականին լուրջ մարտահրավերներ էր նետել մեր տնտեսության համար, և կենտրոնի կանխատեսումները մի քիչ ավելի վատատեսական են: Կանխատեսումների համաձայն՝ 2020թ. կարձանագրվի 8-8.5% տնտեսական անկում: Ըստ մասնագետի՝ որոշակի օբյեկտիվ հանգամանքներ կան, որոնք ընկած են այդ տնտեսական անկման հիմքում, բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ կառավարության գործողությունները չի կարելի լավ գնահատել տնտեսական այս իրավիճակում պայքարի առումով, գործողությունները լավ չի կարելի գնահատել: Ավելի շուտ բավարար և առանձին դեպքերում նույնիսկ անբավարար կարելի է գնահատել: Հայկազ Ֆանյանը երկրորդ արհավիրքը պատերազմն է համարում, որի ազդեցությունը մեծ հաշվով տնտեսության վրա դեռևս չի զգացվում:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական կապեր հաստատելուն, լրագրողների հետ զրույցում հաղորդել էր, որ պատրաստվում է այս տարի երկնիշ տնտեսական աճ ապահովել: Նխարարը նշել էր, որ տնտեսության վերաբերյալ իր լավատեսությունը չի փոխվել, չնայած փորձագետները վստահ են, 2021թ. կարող է բերել կորուստների մասնակի վերականգնման, բայց երկնիշ աճն անհնար է:

Նախարարին հակադարձել էր տնտեսագետ Հրանտ Միքայելյանը և տեսակետ հայտնել, որ նախարարի կանխատեսումները չեն իրականանա. «Նա երկնիշ աճ է ակնկալում՝ ելնելով նրանից, որ 2020թ. անկումը կազմելու է մոտ 8.5%, այսինքն՝ ցածր բազայի էֆեկտի, ինչպես նաև ճանապարհների ապաարգելափակման շնորհիվ։ Այս մասին Քերոբյանը բնավ առաջին անգամ չէ, որ խոսում է։ Եվ այստեղ է հենց ամենամեծ սխալը։ Ոչ մի հիմք չկա ակնկալելու, որ Հայաստանը գեթ որևէ բան կշահի «հաղորդակցության բացումից»։

Գործարար, փոքր ու միջին ձեռնարկությունների շահերի ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանի գնահատմամբ, 2020թ. վատ տարի էր գործարար աշխարհի համար, քանի որ դեռևս փետրվարի կեսերից արդեն հարվածները գնացին, վախերը, տնտեսական ճգնաժամը աշխարհով սկսվեց, մարտից արդեն Հայաստանում կարանտին հայտարարվեց և փակվեցին շատ բիզնեսներ: Ըստ Գրիգորյանի՝ կան ոլորտներ, օրինակ, զբոսաշրջությունը, ուր վիճակը պարզապես աղետալի է. տուրիզմի հետ կապված բոլոր բիզնեսները ոչ միայն փակվեցին, այլև կուտակեցին լուրջ պարտքեր՝ բախվելով լուրջ խնդիրների:

Համեմատելով իրավիճակը Վրաստանում ու Հայաստանում՝ Թբիլիսիի պետական համալսարանի վերլուծության ու կանխատեսման կենտրոնի ղեկավար Վախթանգ Չարայան «Ռադիոլուրին» ասել է, որ Հայաստանում փոխարժեքը տարածաշրջանի կտրվածքով համեմատաբար կայուն է, բայց պետք է նշել, որ Հայաստանի ներգրավվածությունը համաշխարհային տնտեսության մեջ Վրաստանից պակաս է։ Վրաստանի վրա ազդում է նաև ամենամեծ առևտրային գործընկեր Թուրքիան, որտեղ լիրան զգալիորեն արժեզրկվել է։ Ըստ փորձագետի՝ արդյունքում, չնայած Հայաստանն անցավ պատերազմի միջով, սակայն Վրաստանում իրավիճակն ավելի վատ է, քանի որ երկրի վրա արտաքին գործոնների ազդեցությունն ավելի մեծ են։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
16:30 Նիկոլ Փաշինյանն իբր իրեն լվանո՞ւմ է, որ ատամներն էլ լվանա. հարցում