Արտաքին 5 տարի առաջ - 16:50 21-05-2021

ԵԱՏՄ-ն օժտված Է հսկայական ներուժով

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) օժտված Է հսկայական ներուժով, միավորման մասնակիցներին Էլ ավելի մեծ ինտեգրացում Է հարկավոր: Այդ մասին մայիսի 21-ին հայտարարել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ, Ղրղզստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը

«Վստահ եմ, որ մեր միությունն օժտված Է հսկայական ներուժով, որի գրավչությունը հաստատվում Է առևտրական համաձայնագրերի կնքման նկատմամբ այլ պետությունների հետաքրքրություններով: Միայն հուսալի, ստուգված գործընկերների և դաշնակիցների հետ միավորմամբ կարելի Է ապահովել մեր երկրների տնտեսական անվտանգությունը, անկախությունը»,- ասել Է Նազարբաեւը՝ մայիսի 21-ին հանդես գալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որն անցկացվում Է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Նա հայտարարել Է, որ «իր գոյության ժամանակաշրջանում ԵԱՏՄ-ն հաստատել Է, որ, չնայած բոլոր դժվարություններին, միության անդամները հանդիսանում են հենց այդպիսի գործընկերներ»: «Այսօր այս պայմաններում մեզնից պահանջվում Է Էլ ավելի մեծ ինտեգրացում, Էլ ավելի մեծ փոխըմբռնում, Էլ ավելի մեծ ընդառաջում միմյանց նկատմամբ»,- հավելել Է Նազարբաևը: Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում Է, որը գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
17:17 Դիմակավորված անհայտ անձը գիշերները քարեր է նետում Մալիշկա գյուղի տների վրա
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
11:13 Պոդոլսկում Wildberries-ի պահեստը հրդեհվել է ԱԹՍ-ի հարձակման հետևանքով
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը
10:35 Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը
11:35 Իսպանական F16 կործանիչը Ռումինիայի օդային տարածքը խախտած ԱԹՍ է խոցել