Խոսք 5 տարի առաջ - 15:59 20-05-2021

Նման մրցույթներում ներկայանալը լոկոմոտիվային է․ գրականագետը ԵՄ գրական մրցանակի մասին

Եվրոպական Միության Գրական մրցանակն (EUPL) ունի հայ դափնեկիր՝ Արամ Պաչյան։ Մրցույթի նպատակների, հայաստանյան մասնակիցների ու Արամ Պաչյանի հաղթանակի մասին զրուցել ենք գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ։

- Ի՞նչ նպատակ ունի մրցույթը։

Եվրոպական Միության Գրական մրցանակն արդեն մի քանի տարվա պատմություն ունի։ Այն ստեղծված է երիտասարդ և սկսնակ հեղինակներին խրախուսելու, նրանց եվրոպական տարածաշրջանում ճանաչելի դարձնելու և նրանց ստեղծագործությունները դրսում թարգմանելու ու տպագրելու համար։ Այս մրցանակի յուրահատկությանն այն է, որ, թեպետ, կոչվում է Եվրոպական Միության մրցանակ, բայց մրցույթին մասնակցում են նաև այլ աշխարհամասերի երկրներ։

- Ինչպե՞ս է կազմակերպվում մրցույթը։

- Մրցույթը կազմակերպվում է ռոտացիոն կարգով։ Յուրաքանչյուր երկիր այդ մրցույթին կարող է մասնակցել երեք տարին մեկ անգամ։ Հայաստանն այս անգամ ընգրկված էր Եվրոպական Միության Գրական մրցանակի հավակնորդների ցանկում։ Մյուս անգամ այդ հնարավորությունը կունենանք երեք տարի անց։

- Ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին։

Մրցույթին կարող են մասնակցել միայն արձակ ժանրի ստեղծագործողներ՝ ներկայացնելով պատմվածք, վեպ կամ վիպակ։ Նաև մրցույթին մասնակցող գրքի հեղինակը պետք է ունենա առնվազն ևս մեկ և առավելագույնը 4 գիրք։

- Ինչպե՞ս է որոշվում մրցույթի հաղթողը։

- Մրցույթի հաղթողին որոշում է ազգային ժյուրին, որը կազմվում է Եվրոպական Միության կողմից։ Ժյուրիի կազմում ընդգրկվում են երկրի հեղինակավոր գրական գործակալներ, գրականագետներ, գրական գործիչներ։

- Ո՞ր հայ գրողներն են եղել մրցույթի եզրափակից փուլում։

- Հայաստանը ներկայացվել է 5 ստեծագործությամբ՝ Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին» վեպը, Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպը, Արամ Պաչյանի «PF» վեպը, Անուշ Սարգսյանի «Անոն» պատմվածքների և վիճակի ժողովածուն, Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի» պատմվածքների ժողովածուն:

- Ի՞նչ մրցանակ է սահմանվում հաղթողի համար, և ինչպե՞ս է նա այն ստանալու։

-Մրցանակային ֆոնդը 5 հազար եվրո է։ Եթե համաճարակով պայմանավորված սահմանները չփակվեն, հեղինակը մրցանակը կստանա Բրյուսելում պաշտոնական արարողության ժամանակ։

- Մասնակցությունը մրցույթում ինչպե՞ս կազդի ներկայացված գրողների և դափնեկրի գրական կարիերայի վրա։

- Մրցույթում հաղթանակն Արամ Պաչյանի համար լավ ճանապարհ է հարթում՝ վեպը թարգմանելու և Եվրոպայում ճանաչում ձեռք բերելու համար։ Սակայն այս հաջողությունը շատ կարևոր է նաև Հայաստանի համար։ Ինչո՞ւ․ նման մրցույթներում ներկայանալը լոկոմոտիվային է։ Հայաստանը ներկայացրած գրքերը լավ շրջանառվեցին, եվրոպացի ընթերցողը կարդաց դրանք, հետաքրքրություն ցուցաբերեց դրանց հանդեպ։ Անկախ մրցանակաբաշխության մեկ հաղթողի փաստից՝ մյուս 4 հեղինակներն էլ մեծ շանսեր ունեն եվպրոպայում իրենց գրքերը օտար լեզուներով հրատարակելու համար։ Այդ ուղղությամբ կոնկրետ հրատարակիչների կողմից աշխատանքներ արդեն տարվում են։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»

Ձեզ գուցե հետաքրքրի