Ներքին 5 տարի առաջ - 13:41 20-05-2021

«Լուսավոր Հայաստանը» նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ

Արմենպրեսի հաղորդմամբ՝ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ վարչապետի պաշտոնակատարի կողմից հայտարարված փաստաթղթի հնարավոր ստորագրման առնչությամբ:

«Մենք հենց հիմա կազմում ենք հայտարարության տեքստ, որը հիմք է ծառայելու արտահերթ նիստ գումարելու համար: Հայտարարության տեքստի բովանդակությունը մոտավորապես հետևյալն է լինելու՝ ՀՀ սահմանադրության և միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն՝ քաղաքական, ռազմական, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում նշված փաստաթուղթը պետք է վավերացվի ՀՀ խորհրդարանում: Երկրորդը՝ ՀՀ ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ոչ խորհրդարանի պատգամավորները, ոչ էլ, կարծում եմ, կառավարության անդամների մեծ մասը, ոչ էլ որևէ ընտրված այլ պաշտոնյա»,- ասաց Մարուքյանը:

Մարուքյանը խոսել է նաև ԲՀԿ-ից Արման Աբովյանի հետ, քննարկում են նիստը գումարելու հարցը: Նա հիշեցրեց ԱԺ կանոնակարգ օրենքը՝ առանց նախագծի անհնար է արտահերթ նիստ գումարել, դրա համար անհրաժեշտ է, որ անպայման լինի որևէ փաստաթուղթ: Մարուքյանը հավելեց, որ այդ նախագիծը լինելու է հենց իր նշած հայտարարությունը, որը կլինի այն մասին, որ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն՝ վարչապետի պաշտոնակատարի կողմից մատնանշված փաստաթուղթը խորհրդարանի վավերացման ենթակա փաստաթուղթ է, չի կարող ստորագրվել ու հետո Սահմանադրական դատարան չուղարկվել, խորհրդարանում չվավերացնել: «Դա բացառելու համար նախաձեռնել ենք հայտարարությունը, որ ընդունենք»,-նշեց նա:

Մարուքյանը հավելեց, որ վարչապետի պաշտոնակատարը պետք է մանրամասն ներկայացնի այդ փաստաթղթի բովանդակությունը՝ նկատելով, որ նա դա կառավարության նիստում չարեց: «ՀՀ շահերի ընկալումները կարող են տարբեր լինել մեզ համար, վարչապետի համար և այլ ուժերի համար: Հետևաբար ՀՀ շահերից բխող այդ փաստաթուղթը պետք է մանրամասն ներկայացվի առնվազն խորհրդարանի քննարկմանը, որից հետո կորոշվի՝ դա ՀՀ շահերից է բխում, թե ոչ»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:

Ավելի վաղ կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին, նշել էր, որ այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ «Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»,- հավելել էր նա:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան