Ներքին 5 տարի առաջ - 13:17 20-05-2021

Միքայել Մինասյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գերագույն վիժվածքը հայտարարեց, որ կրկին գաղտնի բանակցում է և ստորագրելու է հերթական հակահայ փաստաթուղթը:

Փաստ 1. Նա կրկին ժողովրդից գաղտնի, միանձնյա որոշում է պետության ճակատագիրը՝ զիջելով Հայաստանի ինքնիշխանությունն ու հանձնելով արդեն Հայաստանը:

Փաստ 2. Նորից գաղտնի համաձայնվել է հերթական զիջումներին հօգուտ Ադրբեջանի:

Փաստ 3. Հաստատեց, որ իր թողտվությամբ թշնամին շարունակում է խորանալ և ամրանալ Հայաստանի տարածքում (250 հոգանոց ադրբեջանական զորքը դարձել է 500):

Փաստ 4. Հաստատեց, որ թշնամուն է հանձնելու Տավուշի գյուղերը, հաջորդիվ վստահաբար Սևանի ու Ջերմուկի սարերը:

Հ.Գ. Եթե երեկ չհրապարակեի փաստը, միայն ստորագրումից հետո ժողովուրդը կիմանար դրա մասին: Եթե «ծածկված տեքստն անհարգալից վերաբերմունք էր», հրապարակի՛ր չծածկվածը, վիժվա՛ծք, դու չէի՞ր հրապարակի հարթակից երդվում, որ ժողովրդի մեջքի հետևում ոչինչ չես ստորագրելու: Հրապարակի՛ր ստորագրելիքդ ու անպայման գաղտնի հավելվածն էլ հետը ու նաև Ալիևի հետ բանավոր պայմանավորվածություններդ:

Ինչ վերաբերում է ադրբեջանական գործակալների մասին դրա դուրս տվածին. իշխանությունը զավթելու առաջին օրից մարդ ու կնիկ Ադրբեջանի հետույքում եք. մեկդ Ղարաբաղի հարցի լուծումը Ադրբեջանի համար ընդունելի լինելու մասին էր քարոզում, մյուսդ Մեհրիբանին Արցախ չայ խմելու ու մուղամ լսելու էր հրավիրում՝ հայ ժողովրդին համոզելով, թե թշնամին «կիրթ ու կառուցողական» է: Դո՞ւ ես գործակալներից խոսում, ոչնչությո՛ւն:

Հայաստանում կա ադրբեջանական մեկ գործակալ՝ Նիկոլ Փաշինյան անունով, որը Ադրբեջանին նվիրեց Արցախը, Սյունիքի ու Գեղարքունիքի բարձունքները՝ շարունակական պարտության դատապարտելով երկիրը:

Միայն Ադրբեջանի գործակալի վարչապետության պայմաններում թշնամին կարող էր Հայաստանի տարածքում հայ զինվորի ծեծել ու նվաստացնել և առանց խոչընդոտի զավթել տարածքներ:

Միայն թուրքի կոշիկ լիզողը կարող է արդեն 6 ամիս դավաճան հայվանի պես ստորագրեր այն, ինչ դեմ են տալիս՝ հակառակ հայ ժողովրդի ու Հայաստանի շահի և հանուն սեփական աթոռի:

Հ.Գ.Գ. Անունս ինչի՞ չես տալիս, վախենո՞ւմ ես. ճիշտ ես անում նույնիսկ անունիցս վախեցի»:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել