Արտաքին 5 տարի առաջ - 23:12 18-05-2021

ԱՄՆ-ը պատրաստվում է ազատ արձակել Գվատանամոյի բանտի ամենատարեց բանտարկյալին

ԱՄՆ-ը հայտարարել է Գվատանամոյի բանտի ամենատարեց բանտարկյալ, պակիստանցի 73-ամյա Սաիֆուլլա Պարաչին ազատ արձակելու մասին: Այս մասն հաղորդում է Al Jazeera-ն:

Տղամարդու փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը ձերբակալվել է «Ալ-Քաիդա»-ի հետ կապ ունենալու կասկածանքով, բայց նրան երբեք մեղադրանք չի առաջադրվել: Դատապարտյալների վերահսկողության հանձնաժողովը նրան արդարացրել է երկու այլ անձանց հետ: Նրա խոսքով՝ Միացյալ նահանգներից ստացված ծանուցումը չի ներկայացրել որոշման մանրամասն հիմնավորում․ որոշումը սահմանափակվել է միայն նրանով, որ Պարաչան «մշտական ​​սպառնալիք չի ներկայացնում» Միացյալ նահանգների համար:

Պարբերականի տվյալներով՝ Պարաչան ապրել է Նյու Յորքում: Իշխանությունները պնդում էին, որ նա 2001 թ․ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությանը օգնել է երկու դավադիրների՝ ֆինանսական գործարք իրականացնելու համար: Դատապարտյալն ասել է, որ ինքը չգիտեր, որ դա «Ալ-Քաիդան» է, և հերքել է իր՝ ահաբեկչության մեջ որևէ առնչություն ունենալը:

Գվատանամոյի բանտը նախատեսված է այն անձանց համար, որոնց ԱՄՆ իշխանությունները մեղադրում են տարբեր հանցագործությունների, մասնավորապես՝ ահաբեկչության և հակառակորդի կողմից պատերազմ վարելու մեջ: Այն տեղակայված է անորոշ ժամանակով վարձակալված ԱՄՆ ռազմածովային բազայում՝ Գուանտանամո ծովածոցում (Կուբա)՝ համանուն քաղաքից 30 կմ հեռավորության վրա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը