Իսրայելական բանակը երկրի սահմանի մոտ անօդաչու է խոցել
copy image url

Իսրայելական բանակը երկրի սահմանի մոտ անօդաչու է խոցել

Արտաքին 3 տարի առաջ - 14:50 18-05-2021

Իսրայելի ռազմաօդային ուժերը երեքշաբթի՝ մայիսի 18-ին, վաղ առավոտյան խոցել են անօդաչու թռչող սարք, որը մոտենում էր իսրայելական սահմանին: Այս մասին իրենց թվիթերյան էջերում հայտնում են Իսրայելի պաշտպանական ուժերը:

«Առավոտյան անօդաչու է երևացել և անմիջապես խոցել, երբ այն մոտենում էր պետական սահմանին: Այն գաղտնալսվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից: Անօդաչուի բեկորները հավաքել են անվտանգության աշխատակիցները», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում 90 հրթիռ արձակվել:

Ամենից շատ դիտված