Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն
copy image url

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն

Արտաքին 4 տարի առաջ - 18:45 17-05-2021

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում ունեցավ ռուս գործընկերների հետ՝ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ:

Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Անհայտ զինվորի գերեզմանին:

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Մոսկվա այցելած պաշտոնական պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, նույն հանձնաժողովի ԵԱՏՄ անդամ պետությունների մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Պետական դումայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ հիմնված երկխոսության եւ ռազմավարական գործընկերության վրա: Նա հավելել է, որ ռուսական կողմը բարձր է գնահատում եւ կարեւորում է հայ-ռուսական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ շփումերը տարբեր մակարդակներում առավել կակտիվանան:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով Մոսկվա պաշտոնական այցի հրավերի համար, իր հերթին երկրորդեց, որ հայ-ռուսական փոխգործակցությունը դինամիկ կերպով զարգանում է:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը ռուս գործընկերներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, հիշեցրել, որ մինչ օրս Ադրբեջանն ամբողջությամբ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձին առնչվող դրույթը: Անդրադարձ կատարելով Ադրբեջանի զինուժի՝ ՀՀ տարածք ներխուժելուն՝ ընդգծվել է Հայաստանի Հանրապետության եւ ըստ այդմ՝ ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի նկատմամբ որեւէ ոտնձգության անթույլատրելիությունը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերոնշյալ հարցերը քննարկել համապատասխան բազմակողմ հարթակներում:

Հանդիպման ընթացքում երկու պատվիրակությունների անդամները մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի, երկկողմ եւ բազմակողմ հարթակներում մի շարք ուղղություններով հարաբերությունների ընդլայնման շուրջ:

Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:

Ամենից շատ դիտված

23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
12:41 Տղամարդը գրեթե 2 օր պահել է ընկերուհուն մեքենայի մեջ և ծեծի ենթարկել. Lenta
15:23 Մարդիկ շատ լավն են, մշակույթը՝ ևս. Իրանի ադրբեջանցիները Երևանում մասնակցում են գինու փառատոնին
23:29 Եկեղեցու սպասավորին քննադատելը չի նշանակում եկեղեցուն դեմ լինել. «Նոր Հայաստան` նոր հայրապետ» շարժման անդամ
23:17 Պատահականությո՞ւն, թե՞ չար միտում. հայկական և վրացական գինու օրերը համընկել են
20:15 Հակափաստարկ. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանականը. ով է հանձնել Արցախը
13:48 Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Զորաց քարեր
12:57 Մոսկվայի ուղղությամբ արձակված ուկրաինական 4 անօդաչու է խոցվել. Սոբյանին
13:31 «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին
11:09 Ցատկոտող ամրոցը քամուց բարձրացել է օդ 12 մետր. վիրավորել է 2 երեխա․ Daily Mail.