Ներքին 5 տարի առաջ - 14:09 17-05-2021

«AstraZeneca» պատվաստանյութի նոր խմբաքանակ է ներկրվել Հայաստան

Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պայքարի շրջանակում Հայաստան է ներկրվել «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը` 50 հազար դեղաչափ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

որոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Հայաստան է ներկրվել «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը` 50 հազար դեղաչափ:

«Հայաստանում պատվաստանյութերի մատակարարմանն աջակցելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կիրառել է իր փորձը` որպես աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդ՝ COVAX նախաձեռնության անունից առաքելով COVID-19 պատվաստանյութի չափաբաժիններ», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուրի Օքսամիտնին,- «բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է առողջապահության նախարարության հետ` ապահովելու երկրի պատրաստվածությունը պատվաստանյութերը ստանալու գործում՝ առողջապահության ոլորտի մասնագետներին վերապատրաստելով և պատվաստանյութերի նկատմամբ վստահությունն ամրապնդելու միջոցով:

Առողջապահության նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև համատեղ քայլեր են ձեռնարկում` ապահովելու համապատասխան սառցային շղթայի առկայությունը հանրապետությունում:

«Որպես COVAX նախաձեռնության համաղեկավարող կառույցներից մեկը՝ ԱՀԿ-ի գերակայություններից է՝ ապահովել COVID-19 պատվաստանյութերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը: Եվրոպական միության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում մենք պատրաստ ենք աջակցել երկրին՝ վերանայելու, մշակելու և ադապտացնելու պատվաստման ռազմավարությունները՝ նախատեսված առողջության պահպանման առաջնային օղակի մասնագետների համար։ Մեր տեխնիկական աջակցությամբ՝ բժշկական անձնակազմի համար իրականացվող դասընթացների շրջանակում նախատեսվում է ստեղծել տարածաշրջանային կենտրոններ՝ նպատակ ունենալով ներգրավված բուժանձնակազմի համար նախաձեռնել կրթական սեմինարներ՝ ի աջակցություն Հայաստանում Իմունականխարգելման ազգային ծրագրին», - ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը:

«Team Europe/Եվրոպայի թիմը» պատրաստակամ է ապահովելու, որ Հայաստանում պատվաստանյութի կարիք ունեցող յուրաքանչյուր մարդ ստանա այն՝ երկրի ցանկացած կետում: COVAX նախաձեռնության շրջանակում Team Europe-ը կրկին աջակցում է Հայաստանի կառավարությանն իրականացնելու պատվաստումներ` ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ սերտ գործընկերությամբ: Պատվաստանյութերն աշխատում են, պատվաստանյութերը կյանքեր են փրկում», - նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Քանի դեռ աշխարհը շարունակում է պայքարել COVID-19 համավարակի դեմ, պատվաստանյութերի մեծ քանակի մատակարարումը կյանքեր փրկելու և ավելի նորմալ կյանքի վերադառնալու հույս է ներշնչում։ Անվտանգ և պատվաստանյութերի հավասար հասանելիությունը, այլ պաշտպանիչ միջոցառումների հետ մեկտեղ, կօգնի մարդկանց առողջ լինել, բացել տնտեսությունները և կանգնեցնել համավարակը։ COVAX Facility ծրագրի միջոցով, միջազգային համերաշխության շնորհիվ՝ պատվաստանյութերն արդեն հասնում են կարիքը ունեցող բոլոր երկրներ։ Մենք ուրախ ենք, որ Հայաստանն այն երկրներից է, որն արդեն ստացել է պատվաստանյութերի երկրորդ խմբաքանակը, և առողջապահության նախարարությունը երկրում բնակվող բոլոր մարդկանց տրամադրում է անվճար պատվաստանյութեր` ապահովելով պատվաստումների հասանելիությունը», - ընդգծել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։

Հիշեցնենք, որ «AstraZeneca»-ով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը