Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 10:45 17-05-2021

Բիլ Գեյթսն աշխատակիցներին ժամադրության է հրավիրել ամուսնալուծությունից շատ առաջ

Բիլ Գեյթսի ամուսնալուծության մասին լուրերից հետո ամերիկյան լրատվամիջոցները լուրեր են տարածել այն մասին, որ Microsoft-ի հիմնադիրը չափազանց մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ընկերության աշխատակցուհիների նկատմամբ: Դա նկատվել է շատ ավելի վաղ, քան նա որոշել է բաժանվել Մելինդայից: Այդպիսի նյութ է թողարկել The New York Times-ը (NYT)՝ հղում կատարելով իր սեփական աղբյուրներին:

Ըստ թերթի՝ միլիարդատերը «աչք է դրել» բարեգործական հիմնադրամի աշխատակիցների վրա, որը նա հիմնադրել է իր կնոջ հետ:

NYT-ը գրել է, որ Գեյթսը փորձել է իր գործընկերներին ժամադրության հրավիրել: Microsoft-ի նիստից հետո Գեյթսը հանդիպումն անցկացնող աշխատակցուհուն էլեկտրոնային նամակ է ուղարկել՝ ընթրիքի հրավիրելով հետևյալ գրությամբ. «Եթե դա Ձեզ անհարմար վիճակի մեջ է դնում, ձևացրեք, որ երբեք չի եղել»:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում