Ավելին 4 տարի առաջ - 20:02 08-06-2022

Բիլ Գեյթսն ամառային ընթերցանության համար հինգ գիրք է խորհուրդ տվել

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը իր Gates Notes բլոգում ամառային ընթերցանության համար հինգ գիրք է հրապարակել:
Այսպիսով, առաջին ստեղծագործությունը Նաոմի Օլդերմանի «Ուժ»-ն է (The Power)։ Սա գիտաֆանտաստիկ վեպ է, որը Գեյթսին խորհուրդ է տվել ավագ դուստրը՝ Ջենիֆերը։

«Կարդալով «Ուժը»՝ ես ավելի լավ հասկացա, թե ինչպիսի անարդարության և բռնության հետ են բախվում շատ կանայք: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ակտիվիստներին, որոնք աշխատում են այս խնդիրների հետ ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում»,- գրել է միլիարդատերը։

Ցանկում ներառված է նաև Ամոր Թոուլզի «Լինքոլն մայրուղի» գիրքը։ Գեյթսի խոսքով՝ սա արկածային պատմություն է դեռահասի մասին, որը ճանապարհորդում է իր եղբայրների և ընկերների հետ։

Գեյթսն առաջարկել է նաև կարդալ Քիմ Սթենլի Ռոբինսոնի «Ապագայի նախարարությունը»: Սա նույնպես գիտաֆանտաստիկ վեպ է՝ կլիմայի փոփոխության մասին:

«Ռոբինսոնը հետաքրքրաշարժ պատմություն է ներկայացնում՝ լի հետաքրքիր գաղափարներով և մարդկանցով», - նշել է Microsoft-ի համահիմնադիրը:

Ցանկում ներառված են նաև Էզրա Քլայնի «Ինչու ենք մենք բևեռացված» և Վացլավ Սմիլի «Ինչպես է իրականում կառուցված աշխարհը» գրքերը: Գեյթսի կարծիքով՝ այս գրքերը գիտա-հանրամատչելի ​​գրականության հիանալի օրինակ են։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը