Արտաքին 5 տարի առաջ - 18:53 16-05-2021

Իսրայելական բանակը հրթիռային հարվածներ է հասցնում «Համասի» անդամների տներին և գրասենյակներին

Իսրայելական բանակը հայտնել է Համասի անդամների տներին ու գրասենյակներին հրթիռային հարված հասցնելու մասին։ Այս մասին ասվում է ռազմական գերատեսչության կայքում:

Զինվորականները հարձակվել են պաղեստինյան կազմակերպության Սամահա Սարագա քաղաքական բյուրոյի պլանավորման և զարգացման բաժնի ղեկավարի գրասենյակի, Գազայի հատվածում Համասի գումարտակներից մեկի հրամանատար Յուսեֆ Աբդ ալ-Վահաբի և զենք մատակարարող Ահմադ Աբդ ալ-Ար-Ռաֆայի տների վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը հարձակման է ենթարկել Գազայի հատվածում պաղեստինյան արմատական Համաս քաղաքական շարժման բյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի տան վրա: Հայտնի է նաև, որ իսրայելական բանակը հրթիռային հարված է հասցրել Սինվարի եղբայր Մուհամմադի տան վրա, որը պատասխանատու է Խան Յունիսի կազմակերպության և դրա անդամների մատակարարման համար:

Մայիսի 11-ի երեկոյան Պաղեստինի անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիների ամենամեծ սրացումը: Իսրայելի բանակը և պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում շարունակում են փոխադարձ հրթիռային հարձակումները Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո։

Պաղեստինի իշխանությունների տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը: Հայտնում են, որ Իսրայելում զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ մեկ զինվոր: Իսրայելում զոհերի թիվը հասնում է 500-ի։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի