Ներքին
Տեսանյութ
10 րոպե առաջ
Ներքին
Տեսանյութ
17 րոպե առաջ
Իսրայելի զինված ուժերը հարձակվել են պաղեստինյան «Համաս» արմատական շարժման ներքին անվտանգության ծառայության գլխավոր շտաբի վրա։ Այս մասին հայտնում են Իսրայելի պաշտպանության ուժերը Twitter-ի իրենց էջում:
Զինվորականների խոսքով՝ Գազայի հատվածի հյուսիսում տեղակայված շտաբի վրա հարձակումը իրականացվել է մարտական ինքնաթիռներով:
Մայիսի 11-ի երեկոյան Պաղեստինի անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիների ամենամեծ սրացումը: Իսրայելի բանակը և պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում շարունակում են փոխադարձ հրթիռային հարձակումները Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո։
Պաղեստինի իշխանությունների տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը: Հայտնում են, որ Իսրայելում 11 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ զինվոր: Իսրայելում զոհերի թիվը հասնում է 500-ի։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելում և Պաղեստինում քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի խոսքով՝ Իսրայելի ու Պաղեստինի առաջնորդներ Բենիամին Նեթանյահուին ու Մահմուդ Աբասին Մոսկվայում հանդիպելու առաջարկը մնում է ուժի մեջ: