Չինաստանի Ուհան քաղաքում մոլեգնած պտտահողմը 6 մարդու կյանք է խլել: Եվս 218-ը տուժել են: Այս մասին հաղորդում է քաքաքի արտակարգ իրավիճակների վարչությունը: Քամու արագությունը պտտահողմի ժամանակ կազմել է 23 մ/վ:
Ուրբաթ՝ տեղական ժամանակով 19:00-ին, պտտահողմը մոլեգնել է Շենցզե բնակավայրում: 1 մարդ մահացել է, 21-ը՝ հոսպիտալացվել:
Օդերևութաբանները նախազգուշացրել են ևս մի քանի պտտահողմերի վտանգի մասին, որոնք կարող են մոլեգնել Ցզյանսու և Հուբեյ նահանգներում, Ուհան քաղաքում: Մարդկանց հորդորել են զգուշություն պահպանել և զգոն լինել: