Սպորտ 5 տարի առաջ - 14:06 14-05-2021

Զագիտովան և Մեդվեդևան չեն ներառվել Ռուսաստանի օլիմպիական մրցաշրջանի հավաքականի կազմում

Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել 2021-22 մրցաշրջանում ազգային հավաքականի կազմում չներառել օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովային և աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևային:

Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կոգանը հայտնել է, որ որոշումը կայացրել է գործադիր կոմիտեն. «Գեղասահորդուհիները չեն ներառվել կազմում, քանի որ չեն համապատասխանել չափորոշիչներին»:

«Իմ բացակայությունն ազգային հավաքականի կազմում համարում եմ արդարացի: Ես առողջական խնդիրների պատճառով բաց եմ թողել անցած ողջ մրցաշրջանը, և արդար չէր լինի ինձ ներառել նախկին ձեռքբերումների համար: Կան աղջիկներ, որոնք օբյեկտիվորեն ավելի արժանի են հենց այս պահին լինելու թիմի կազմում: Ես սպորտային սկզբունքայնության կողմնակից եմ, բայց գեղասահքը սպորտաձև է, որտեղ ամեն ինչ արագ փոփոխվում է»,- մեկնաբանելով իր բացակայությունը՝ գրել է Մեդվեդևան:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի