Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 11:33 10-05-2021

ԱԺ հատուկ նիստի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է

Հայաստանի Ազգային ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չընտրվեց այդ պաշտոնում: Եթե այսօր ևս միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվի վարչապետ, ապա խորհրդարանը ցրվում է և նշանակվում են արտահերթ ընտրություններ:

Այսօր վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ոչ թե խմբակցություններին, այլ խորհրդարանի պատգամավորների 1/3-ին: Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու են առաջադրել «Իմ քայլը» խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները:

Նշենք, որ ԱԺ-ի կողմից երկու անգամ վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանը կլուծարվի և հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան