Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 22:31 09-05-2021

Մայիսի 9 նախօրեին ադրբեջանցի ակտիվիստները ցույց են կազմակերպել Ռուսաստանի դեսպանատան դիմաց

Ըստ ադրբեջանական Թուրան տեղեկատվական գործակալության՝ մայիսի ութին Բաքվում Ռուսատանի դեսպանատան դիմաց ցույց է սկսվել:

«Մուսավաթ» ընդդիմադիր քաղաքական կուսակցության մի խումբ ակտիվիստներ պահանջել են արգելել ռուս խաղաղապահներին մայիսի 9-ին Ստեփանակերտում շքերթ կազմակերպել:

Նրանք հայտնել են այն տեսակետը, որ «Նման շքերթի անցկացումը ոտնահարում է Ադրբեջանի ինքնիշխանությունը»: Նրանք բացականչել են «Ոչ ռուսական շրջափակմանը», «Իվան, գնա տուն»: Չնայած ցուցարարների բարձրացրած աղմուկին՝ ցույցը տևել է մի քանի րոպե:

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Մուսավաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջիլին և մեկ տասնյակից ավելի ցուցարարների:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան