Սննդաբանն անվանել է սրտի և մարսողության աշխատանքը բարելավող չրերը
copy image url

Սննդաբանն անվանել է սրտի և մարսողության աշխատանքը բարելավող չրերը

Արտաքին 3 տարի առաջ - 09:02 08-05-2021

Սննդաբան-էնդոկրինոլոգ Անաստասիա Կալմուրզինան անվանել է չրերը, որոնք բարելավում են սիրտանոթային և մարսողության համակարգերի աշխատանքը: Բժշկի խոսքով, այդ հատկություններով օժտված է սալորաչիրը, հաղորդում է Ռիա Նովոստին:

Մասնագետը պարզաբանել է, որ սրտի համար չրի օգտակարությունը բացատրվում է նրա մեջ եղած վիտամինների, ինչպես նաև կալիումի, կալցիումի, մագնեզիումի, ցինկի, պեկտինի և մանրաթելերի առկայությամբ

«Եթե մարդն առողջ է, նա կարող է ամեն օր սալորաչիր օգտագործել, այն բացում է ախորժակը, միաժամանակ հիանալի բնական միջոց է խրոնիկ փորկապությունը բուժելու համար»,- պատմել է մասնագետը:

Կալմուրզինայի խոսքով, օրական կարելի է օգտագործել մինչև 10 սալորաչիր: Միաժամանակ այն խորհուրդ չի տրվում շաքարային դիաբետ ունեցող մարդկանց և կերակրող մայրերին, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ շաքար և նյութեր, որոնք երեխաների մոտ կարող են առաջացնել փքվածություն և լուծ: