Ներքին 5 տարի առաջ - 10:57 07-05-2021

Գորիսում, Եղեգնաձորում, Գավառում և Մարտունիում ուժեղացված ՃՈ ծառայություն է իրականացվում

Մայիսի 4-ին, 5-ին և 6-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գորիս, Եղեգնաձոր, Գավառ և Մարտունի քաղաքներում։

Ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 20 ավտոմեքենա։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 2, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 անձ, ինչպես և փոխարինված համարանիշերով՝ 1, համարանիշերը ոչ սահմանված վայրում փակցված՝ 3, ժամկետանց տարանցիկ համարանիշերով՝ 1, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 35, թաղանթապատված դիմապակիով՝ 14, հետախուզվող 2 մեքենա։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից