Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 08:44 07-05-2021

Դուք ասում եք, որ ես լռեմ. ՀՀ ՄԻՊ-ին բարկացրել է իմքայլական պատգամավորի ելույթը

Ազգային ժողովի նիստում ՄԻՊ գրասենյակի 2020թ․ կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, մեկնաբանելով «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթն, ասաց, - «Տիկին Կարապետյան, ես միամիտ չեմ, և հստակ հասկանում եմ, թե ինչ է կատարվում: Ես չեմ արել որևէ քայլ, որը կհակասեր մեր երկրի միջազգային արտաքին քաղաքականությանը»:

Ա. Թաթոյանը, մասնավորապես, պատգամավորի ելույթը վիրավորական, ակնհայտ մանիպուլյատիվ անվանեց:

«Սա Հայաստանի օմբուդսմենի գործունեությունը նսեմացնելու փորձ է: Ես ասում եմ, որ կադաստրային փաստաթղթեր ունեցող բնակիչները զրկվել են իրենց հողամասերից, իսկ դուք ինձ հայտարարում եք, որ ամսի 15-ին ես արտասանել եմ «սահմանազատում» բառը, 17-ին ասել եմ «սահմանագծում»: Գոնե մեկ անգամ եղե՞լ եք Գորիս - Շուռնուխ կամ Կապան - Չաքաթեն հատվածում: Հարց տվեցին, օրինակ, ի՞նչ կլինի, եթե այնտեղ ՃՏՊ տեղի ունենա: Դուք ասում եք, որ ես լռեմ: Ես լռում եմ, որպեսզի միջազգային կառույցները չլսեն, բայց եթե նման դեպք պատահի, ինչպե՞ս եք գնալու և պաշտպանելու մեր քաղաքացու իրավունքները: Ի՞նչ է, մեր քաղաքացուն պետք է գան ու հարցաքննեն Ադրբեջանի՞ քննչական մարմինները: Ես նամակ եմ գրել արդարադատության նախարարությանը, և այս մարդիկ նույնպես չգիտեն՝ ինչ անել: Ի՞նչ կլինի։ Մեր քաղաքացուն կձերբակալե՞ն, գերի՞ կվերցնեն»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ Մարինա Կարապետյանը, մասնավորապես, ասաց, թե Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի հայտարարություններում և վերլուծություններում կան այնպիսիք, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն և չեն նպաստում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շահերին: Կարապետյանը նաեւ նշեց, որ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ Արման Թաթոյանի հայտարարությունները նույնպես «չեն նպաստում հասարակության հոգեբանական անձեռնմխելիության պաշտպանությանը»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը