Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 14:29 06-05-2021

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը

Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Օնիկ Գասպարյանը նշում էր, որ շտաբի պետ նշանակվելուց հետո ինքն Անվտանգության խորհրդին ներկայացրել է զեկույց տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ու առաջարկել է դիվանագիտական քաղաքական քայլեր ձեռնարկել, մինչդեռ հունիսի 19-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանը զեկույց չի ունեցել:

Նա նշեց, որ Օնիկ Գասպարյանը տարածաշրջանի վերաբերյալ առաջին զեկույցն ունեցել է օգոստոսի 21-ի ԱԽ նիստում:

Արմեն Գրիգորյանն ասաց նաև, թե Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո կարևոր ներքաղաքական գործընթացների մեջ է ներգրավված եղել ու որևիցե անգամ պարզաբանումներ չի տվել:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Օնիկ Գասպարյանն իր զեկույցում նշել է, որ Ջաբրայիլի ուղղությամբ հաջողություններ ենք ունեցել ու թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել:

«Եթե ասել է որևէ առաջընթաց, ԱԽ անդամները կարող են հասկանալ, որ դիրք չենք զիջել ու այս կոնտեքստում ու դրանից առաջ, երբ որ օգոստոսին ասվել է, որ թշնամուն ջախջախելու ենք, ապա տրամաբանությունը հուշում է, որ զեկույցը ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ է, այդ իսկ պատճառով մենք համոզված ենք, որ ամբողջովին պարզաբանված է այս թեման», - ասաց Գրիգորյանը:

«Օնիկ Գասպարյանն իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալու դեպքում սկսել է այլ հարցերով զբաղվել», - ասաց Արմեն Գրիգորյանը:

Անվտանգության խորհուրդը հրապարակել էր սեպտեմբերի 30-ին ԱԽ նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը:

Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ ԱԽ նիստերի արձանագրություններն ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը։ Նա առաջարկել է նախաձեռնել պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա