Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:17 21-03-2022

«ԱՄՆ-ն և ՌԴ-ն պաշարում են Թուրքիան». Թուրքիայի ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ

«Ծովային և գլոբալ ռազմավարությունների ուսումնասիրության թուրքական կենտրոնի» նախագահ, ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ ծովակալ Ջիհաթ Յայջըն կարծիք է հայտնել, որ ԱՄՆ և Ռուսաստանը շրջափակում և պաշարում են Թուրքիան: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Նրա պնդմամ, Ուկրաինայի վրա ՌԴ հարձակումից հետո ակնհայտ է դարձել՝ Թուրքիայի հարող տարածքներում (Հունաստան) ԱՄՆ-ի ռազմական կուտակումները նախատեսված չեն եղել Ուկրաինային հնարավոր հարձակման դեպքում օգնելու համար, ինչպես պնդում էին ամերիկացի պաշտոնյաները: Ըստ Յայջըի՝ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն Ուկրաինային որևէ ռազմական օգնություն չեն ցուցաբերում: Հետևաբար, այս կուտակումների իրական նպատակը, ծովակալի համոզմամբ, Թուրքիան բազմաշերտ, տարբեր կողմերից և տարբեր դերակատարների կողմից պաշարելն է եղել:

Յայջըն նշել է, որ Թուրքիային, բացի ԱՄՆ-ից, շրջափակում է նաև Ռուսաստանը: Ըստ թուրք ծովակալի դիտարկման՝ Թուրքիան շրջափակելու և պաշարելու աշխարհագրությունը սկսվում է Սև ծովից, հասնում մինչև Դեդեաղաչ (Ալեքսանդրուպոլիս՝ Հունաստան) և այնտեղից ձգվում մինչև Էգեյան ծով, Կիպրոսից դեպի Արևելյան Միջերկրական:

Յայջըի պնդմամբ՝ այդ աշխարհագրությունը ներառում է նաև Սիրիայում քրդական ուժերի զբաղեցրած հատվածները և Իրաքի հյուսիսը, որտեղ ակտիվ է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK):

Յայջըի խոսքով, երբ այս ամենին գումարվում է նաև Հայաստանը, ապա ընդհանուր պատկերը հստակ ցույց է տալիս, որ «սա ամբողջական իմաստով բազմաշերտ պաշարում է»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի