Արտաքին 5 տարի առաջ - 19:36 05-05-2021

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ են ունեցել: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ քաղաքական գործիչները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը՝ հաշվի առնելով Թուրքիայում առկա իրավիճակը:

«Ընդգծված է Ռուսաստանի պատրաստակամությունը` գործնական համագործակցություն հաստատելու այս ուղղությամբ:
Մասնավորապես, խոսքը գնում է արդեն այս ամսից սկսվող ռուսական «Спутник V» պատվաստանյութի մատակարարման մասին»,- ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ՝ Թուրքիայում ընթացքի մեջ է պատվաստանյութի հնարավոր արտադրությունը:

Էրդողանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին օգնության համար: Նշվում է, որ դա հնարավորություն է տալիս արմատապես բարելավել իրավիճակը և մեծացնել փոխգործակցությունը զբոսաշրջության ոլորտում:

Նաև Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև միջազգայնորեն չճանաչված Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը:

Ավելի վաղ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ կլինի հունիսի 1-ից վերսկսել Ռուսաստանի հետ օդային փոխադրումները: Ըստ նրա՝ Անկարան խնդիր է դրել «կարճ ժամանակում կարգավորել COVID-19 վարակվածների դեպքերի քանակը և համաճարակային իրավիճակը Թուրքիայում մինչ հաջորդ ամառային սեզոնը»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ