Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 14:32 05-05-2021

«Իմ քայլը» լքած պատգամավորն ընտրություններին մասնակցելու է «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ

«Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Աննա Գրիգորյանայսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ որոշել էարտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ:

Հարցին՝ իր կարծիքով՝ կուսակցությունը շանսեր ունի՞ խորհրդարան անցնելու, Գրիգորյանը շեշտեց՝ լավ աշխատանքի արդյունքում շանսեր ունեն:

Լրագրողների պնդմամբ՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դաշինք է կազմելու Ռոբերտ Քոչարյանի հետ, նաև հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նա լինելու է դաշինքի երրորդ համարը, Աննա Գրիգորյանը նշեց, որ դեռևս վերջնական որոշում չկա։

Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին վերջինաս ասել է․

-Ես մաս եմ կազմում «Վերածնվող Հայաստան» կուսակցության և այս կերպ եմ շարունակելու իմ քաղաքական ուղին: Կուսակցության ցուցակն էլ վերջնական չէ: Որոշում էլ չկա վերջնական՝ դաշինք կազմելու: Այս հարցերի մասին կարելի է խոսել վերջնական որոշում ունենալուց հետո: Ես այստեղ եմ, վստահաբար, ինձ կարող եք հարցեր տալ: Այսօր լինելու է մեր կուսակցության համագումարը, հետո կրկին լինելու են կոնսուլտացիաներ: Նշեմ նաև, որ ես չեմ եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ես առաջադրվել եմ «Իմ քայլ»-ի ցուցակով, 2018 թվականի դեկտեմբերի 9-ից հետո ոչ մի կապ չեմ ունեցել այս քաղաքական թիմի հետ: Այստեղ եմ հայտնվել, որովհետև սյունեցիները ինձ ձայներ են տվել: Հետևաբար ինձ ասել, որ ես եղել եմ այս թիմի մաս, ճիշտ չէ։

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանի՝ մանդատը վայր դնելուց հետո պատգամավորի մանդատը ստացավ Աննա Գրիգորյանը, սակայն վերջինս դուրս եկավ «Իմ քայլը» խմբակցությունից և այժմ հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր:

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Վահե Հակոբյանի կուսակցությունը ՀՅԴ-ի հետ միասին՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, կազմելու են նախընտրական «Քոչարյան դաշինք»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը