«Օսկար 2021»-ի ամենավատ զգեստները
copy image url

«Օսկար 2021»-ի ամենավատ զգեստները

Ավելին 3 տարի առաջ - 23:35 03-05-2021

Արևմտյան աստղերից շատերն այս տարի չկարողացան զարմացնել իրենց «օսկարային» զգեստներով:

Ամենաշատ քննարկված զգեստը պատկանում էր Հոլլի Բերրիին: Լավանդայի գույնի զգեստը արտասովոր էր նաև գոտկատեղի հատվածում թափվող ժապավենի պատճառով: Չնայած զգեստի նման ընտրությանը՝ Հոլլին ներկայացել է ինքնաբավ տեսքով և Կարմիր գորգի վրայով քայլել է ընկերոջ ուղեկցությամբ:

Իսկ ահա մրցանակի հավակնորդներից Անդրա Դեյը ներկայացել է լայն բացվածքով ոսկեգույն զգեստով: Զգեստը կարող էր դառնալ շփոթմունքի և մի փոք լարվածության պատճառ ոչ այնքան համեստ լինելու շնորհիվ, սակայն ոչ Անդրա Դեյի պարագայում: Դերասանուհին իրեն ինքնավստահ էր զգում տեսախցիկի առաջ:

74-ամյա Գլենն Քլոուզը, ով սովորաբար Կարմիր գորգի թագուհիներից է, այս տարի մրցանակաբաշխության համար համապատասխան զգեստ չէր ընտրել: Ըստ նորաձևության քննադատների՝ Giorgo Armani Prive-ի զգեստը հաջողված ընտրություն չէր, որովհետև ծերացնում էր դերասանուհուն, ով իր տարիքից ավելի երիտասարդ է երևում:

Դերասանուհի և ռեժիսյոր Էմիրալդ Ֆեննելի զգեստը նույնպես ամենագրավիչներից չէր կանաչ գույնի և անսովոր ծաղկանախշերի պատճառով: Բայց այն քողարկում էր դերասանուհու կարգավիճակը: Եվ այնուամենայնիվ այս դերասանուհին միակն էր, ով ձախողվել է զգեստի ընտրության հարցում, սակայն մրցանակի է արժանացել անվանակարգերից մեկում:

Ամենից շատ դիտված