Մոդել և հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Ռեշոտովան Ինստագրամում հրապարակել է նկար՝ հունական ոճի սպիտակ երկար զգեստով:
Ըստ օգտատերերի զգեստը շատ տպավորիչ է: «Գեղեցիկ է», «Կրակոտ», «Անհավանական», - մեկնաբանություններում գրել են նրանք:
Լուսանկարը հավանության է արժանացել նաև Ռեշոտովայի նախկին ամուսնու՝ Տիմատիի կողմից, ինչը վերջերս հազվադեպ երևույթ է: Տիմատին «Խոլոստյակի» նոր եթերաշրջանի գլխավոր հերոսն է: Այդ իսկ պատճառով բազմաթիվ հետևորդների ուշադրությունը գրավել է լուսանկարի ներքո վարդի խորհրդանիշը:
Վարդը նաև «Խոլոստյակի» հիմնական խորհրդանիշն է, և շնորհվում է հարսնացուներից նրան, ում ամենաշատն է համակրում ցանկալի փեսացուն: Շատերը սկսել են ենթադրել, որ Ռեշոտովան նախագծում գաղտնի դեր է կատարում, և մեկնաբանել են. «Վերջաբանը ակնհայտ է», «Նաստյան այս զգեստով հաղորդագրություն է թողնում վերջին դրվագի համար», «Տիմատի և Նաստյա՝ լավագույն զույգը»: