Մամուլ 5 տարի առաջ - 08:40 13-03-2021

ՄԵԶ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱՆԵՐԵՒԱԿԱՅԵԼԻ ԱՆԿՈՒՄՆԵՐ ՈՒ ՍԿԱՆԴԱԼՆԵՐ․ 168 ԺԱՄ

«168 ժամ» թերթը գրում է. ««Հայաստանը պետություն է, որն ապրում է գրեթե ամենօրյա սկանդալների ռեժիմում։ Այստեղ կատարվում են իրադարձություններ, որոնք որեւէ այլ, գոնե փոքր-ինչ կայացած հասարակություններում ամիսներով քննարկման նյութ կդառնային, եւ որոնց կհետեւեին առնվազն քաղաքական փոփոխություններ։ Ամիսներ են անցել այն օրից, երբ հրապարակվել է տեղեկություն, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը թուրքական, բայց համատեղության կարգով՝ նաեւ ՀՀ ԱԱԾ գործակալ է։

Այս տեղեկությունը որեւէ հոդաբաշխ հերքում չի ստացել, թուրքական գործակալ լինելու մասին լուրն այդպես էլ մնացել է օդում կախված, իսկ ՀՀ ԱԱԾ գործակալ լինելու վերաբերյալ տեղեկության իբրեւ թե հերքումն իրականում ավելի է հաստատել այն։ Որեւէ նորմալ երկրում սա կլիներ սենսացիոն ու սկանդալային իրադարձություն, որին կհետեւեր առնվազն խորհրդարանի ղեկավարի հրաժարականը։ Հայաստանը, սակայն, այլ պատմություն է, եւ Արարատ Միրզոյանը հպարտորեն շարունակում է ծառայել՝ որպես ԱԺ նախագահ, համատեղության կարգով, բնականաբար։

Բանակի բարձրագույն հրամկազմը պահանջում է վարչապետի հրաժարակա՞նը, ոչ մի խնդիր․ ընդամենը երկու շաբաթ անց նույն հրամկազմը գլխահակ ողջունում է նույն վարչապետին։ Այլ երկրի համար առավել քան սկանդալային այս իրադարձությունը Հայաստանում տեղի է ունենում եւ ավարտվում՝ որպես շարքային, սովորական պատում։

Տեղեկություն եւ տեսագրություն է հրապարակվում այն մասին, որ վարչապետի օգնականը ցուցումներ է տալիս իրավապահ մարմիններին, թելադրում կամ սրբագրում է մեղադրանքի տեքստերը։ Սկանդա՞լ։ Ոչ մի կերպ։ Տեղեկությունը մարսվում է՝ որպես շարքային, սովորական միջադեպ, այն դեպքում, երբ միջին վիճակագրական որեւէ երկրում գործադիր իշխանության նման վարքագիծը կհանգեցներ վարչապետի ու ողջ կառավարության հրաժարականին։ Բայց սա Հայաստանն է, իսկ Հայաստանում վաղուց ամեն ինչ ընթանում է ոչ միայն՝ քաղաքականության ու քաղաքագիտության, այլ անգամ պարզագույն տրամաբանության կանոններին հակառակ։

Սկանդալային իրադարձություններն այնքան շատ են ու այնքան խայտառակ, որ դրանք արդեն առաջացնում են սոսկ սպորտային հետաքրքրություն։ Այդ հետաքրքրությունն առաջացնում է հարց՝ ո՞րն է անկման ամենացածր կետը, դեպի որը գնում է Հայաստանի իշխանությունն ու իր հետ տանում է պետությունը։

Այդ հարցն ավելի շատ հռետորական է, քանի որ իրականում մարդկային, քաղաքական բարոյականության ու դեգրադացվածության անկումն անսահման է ու անհատակ։ Իսկ դա նշանակում է, որ մեզ դեռեւս սպասում են աներեւակայելի անկումներ ու սկանդալներ, եւ չպետք է զարմանալ, եթե վաղը հրապարակում տեսնենք հանուն իշխանության պահպանման՝ վարտիքով ելույթ ունեցող վարչապետի, կամ նույն նպատակով, ասենք, Պակիստանի հետ գործակցող պաշտոնյայի։

Դա կարող է շարունակվել մինչեւ անկման ամենացածր պայմանական կետը, որից հետո պետությունը կդադարի գոյություն ունենալ վերջնականապես»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում